Մադրիդի «Ռեալը» ուսումնասիրում է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թուրք կիսապաշտպան Կենան Յիլդիզին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը ուշադիր հետևում են նաև Լոնդոնի «Արսենալը» և Մյունխենի «Բավարիան»։
Կենան Յիլդիզը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը ակումբի կազմում մասնակցել է մեկ հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն