Հոդվածներ

Դանի Կարվախալը նոր ակումբ կունենա
06.10.2026
34 0

«Խետաֆեն» բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Դանի Կարվախալի տեղափոխության շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախկին պաշտպանը դրական է գնահատում մարզիչ Պեպե Բորդալասի ղեկավարությամբ հանդես գալու հնարավորությունը:

Կարվախալը տվել է իր համաձայնությունը «Խետաֆե» տեղափոխվելու համար՝ Ռոմանոն հաստատում է ABC պարբերականի տեղեկատվությունը:

34-ամյա ֆուտբոլիստն անցել է բժշկական զննություն: Ակումբը պատրաստ է հայտարարել տրանսֆերի մասին, մնում է միայն սպասել Լա Լիգայի հաստատմանը՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների շրջանակում:

Կարվախալն ամռանը լքեց «Ռեալը», որի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից: Ակումբի կազմում նա անցկացրել է 435 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 14 գոլ և կատարել 65 արդյունավետ փոխանցում:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված