Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2-0 հաշվով առավելության հասավ «Կադիսի» նկատմամբ:
1. «Ռեալը» 12 խաղ անընդմեջ չի պարտվում անդալուզական թիմերին (10 հաղթանակ, 2 ոչ-ոքի):
2. «Ռեալը» Լա լիգայի վերջին 10 տարում երկրորդ անգամ 35 և ավելի անգամ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ: 2021 թվականին «սերուցքայինները» 36 անգամ հարվածել էին կրկին «Կադիսի» դարպասի ուղղությամբ:
3. Ռոդրիգոն Լա լիգայում 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում:
4. Ռոդրիգոն 8 հաջողված դրիբլինգի փորձ կատարեց խաղում: Բրազիլացին կատարել էր 13 փորձ, ինչը լավագույն ցուցանիշն էր «Ռեալում»:
5. Ասենսիոն մասնակցեց «Ռեալի» 16 գոլի ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում (10 գոլ, 6 ասիստ): Սա իսպանացու լավագույն ցուցանիշն է 17/18 մրցաշրջանից ի վեր (11 գոլ, 7 ասիստ):
6. Ասենսիոն «Ռեալի» 5-րդ ֆուտբոլիստն է, որը կարողացել է 10 գոլ խփել այս մրցաշրջանում՝ Բենզեմա՝ 26, Վինիսիուս՝ 21, Վալվերդե՝ 12, Ռոդրիգո՝ 11: