Հոդվածներ

Դիոմանդե. «Ինձ դուր է գալիս, երբ ճնշուկ կա»
05.10.2026
77 0

«Ռեալի» նորեկ Յան Դիոմանդեն խոսել է մադրիդյան ակումբում իր ունեցած խաղաժամանակի մասին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սերուցքայինները» աֆրիկացի ֆուտբոլիստին ձեռք բերեցին «ՌԲ Լայպցիգից»։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքի գումարը կազմել է 125 միլիոն եվրո։ Մրցաշրջանի մեկնարկից ի վեր խաղացողն ընդամենը երկու անգամ է հայտնվել մեկնարկային կազմում։

«Ոչինչ չի փոխվում։ Ես ջանասիրաբար մարզվում եմ, նույնիսկ այն պարագայում, որ հաճախ չեմ խաղում։ Մարզումներն անցնում են ինտենսիվ։ Լավ է, որ մարզիչը վստահում է ինձ և խաղաժամանակ է տրամադրում։ Ինձ դուր է գալիս, երբ ճնշում կա։ այն ստիպում է ինձ ներդնել առավելագույնը։

Բացի այդ, ես հանդես եմ գալիս մի ակումբում, որտեղ բարձր չափանիշները սովորական երևույթ են։ Մոռացե՛ք «գերաստղի» մասին խոսակցությունները։ Ես մնացել եմ նույնը։ Ձեզ համար ես, գուցե, աստղ եմ, բայց ինքս ինձ համար՝ նույն մարդն եմ». Դիոմանդեի խոսքերն է մեջբերում Trivela-ն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված