Հոդվածներ

Երեք ֆուտբոլիստներ, որոնց Մբապեն կցանկանար վերադարձնել «Ռեալ»
18.09.2026
75 0

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե որ ֆուտբոլիստներին կցանկանար տեսնել «Արքայական» ակումբում։

«Կրիշտիանո Ռոնալդուն, Զիդանը կամ Ռոնալդոն, եթե կարողանային վերադառնալ «Ռեալ»...
Կրիշտիանուն կարող էր վերադառնալ։ Զիդանը դեռ ժամանակ առ ժամանակ խաղում է։ Իսկ Ռոնալդոյի կարգը երբեք չի մարի։ Նրանք «Ռեալի» խորհրդանիշներն են և մեծ հարգանք են վայելում թիմի երկրպագուների կողմից»։ Մբապեի խոսքերը մեջբերել է AS-ը։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է յոթ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված