Կիլիան Մբապեն վերադարձել է Մադրիդ և անցկացրել առաջին մարզումը ծնկի վնասվածքից հետո։
«Ռեալի» հարձակվողը երկուշաբթի երեկոյան մարզվել է թիմից առանձին՝ Վալդեբեբասում գտնվող մարզաբազայում։
Մբապեն աշխատել է մարզասրահում, զբաղվել ֆիզիոթերապեվտների հետ, իսկ հետո դուրս է եկել խաղադաշտ։ Նա խնայողական ռեժիմով գնդակով վարժություններ է կատարել և զբաղվել ֆիզիկական պատրաստվածությամբ։
Երեկ ֆրանսիացին Վալդեբեբաս է ժամանել ժամը 9:10-ին, այն դեպքում, երբ թիմային մարզումը նախատեսված էր 10:30-ին:
Մբապեն ձախ ծնկի վնասվածք էր ստացել տասը օր առաջ՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։ Հետազոտությունը հայտնաբերել էր ծնկի հետին պատիճի գերձգում։ Ակնկալվում էր, որ վերականգնումը կտևի 10-12 օր։
Սպասվում է, որ Մբապեն կկարողանա խաղալ շաբաթ օրը կայանալիք «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն