Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վիլյառեալին»։
Ժոզե Մոուրինիոյի թիմը խաղին մոտեցել էր որոշակի կորուստներով, և այդ խնդիրն հիմնականում պաշտպանությունում էր, սակայն դա չխանգարեց «Ռեալին» լավ հանդիպում անցկացնել։
Առաջին կեսում թիմերը բաց ֆուտբոլ էին խաղում և ողջ խաղակեսի ընթացքում երկուստեք սպառնում միմյանց դարպասին, բայց գոլեր չգրանցվեցին։
Փոխարենը, «Ռեալը» կարողացավ բացել հաշիվը երկրորդ կեսում։ Ֆեդե Վալվերդեի փոխանցումից հետո 62-րդ րոպեին իր անվան դիմաց գոլ գրանցեց Յան Դիոմանդեն։
Ընդամենը 10 րոպե անց «Սերուցքայիններին» հաջողվեց նաև երկրորդ գոլը խփել, սակայն այն չեղարկվեց, քանի որ գրոհի կառուցման փուլում գոլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ջունիորը խախտել էր կանոնները, որի համար էլ հեռացվեց խաղադաշտից։
Խաղի մնացած հատվածում մադրիդյան ակումբն ավելի շատ պաշտպանվում էր և փորձում պահպանել հաղթական հաշիվը։
Ի վերջո դա նրանց հաջողվեց և թիմը դժվարին հաղթանակ տարավ։
«Ռեալ Մադրիդ» 1-0 «Վիլյառեալ»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն