Հոդվածներ

Գնաբրի. «Կարելի է ասել, որ սա եվրոպական «Կլասիկոն» է»
06.04.2026
69 0

«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող մրցավեճերի մասին։ 

«Ռեալի» ու «Բավարիայի» միջև հանդիպումները կարելի է անվանել եվրոպական «Կլասիկո»։ Իհարկե, այլ հետաքրքիր դիմակայություններ ևս կան, բայց ներկա պահին կարելի է և այդպես ասել։ 

Մենք լավ մարզավիճակում ենք, և նրանք էլ են լավ մարզավիճակում։ «Ռեալը» հաղթեց «Սիթիին», որն ըստ իս փոքր ինչ զարմանալի էր։ Երկու մրցաշրջան առաջ մենք հանդիպել ենք «Ռեալին», ու մեզ համար դա հիասթափեցնող էր։ Կարծում եմ, որ մենք շանսեր ունեինք։ Մրցակիցը փոխեց խաղի ելքը հանդիպման վերջին րոպեներին։ Այս անգամ մենք ցանկանում ենք հաղթել։

Վինիսիուսը հիանալի ֆուտբոլիստ է։ Հնարավոր է, որ որոշ մարդիկ քննադատում են նրան, բայց ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել զրուցել նրա հետ։ Նա լավ տղա է, և մի քանի անգամ ապացուցել է, թե որքան ուժեղ է։ Հենց դրա համար էլ ես մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ». նշել է գերմանացի ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված