Հոդվածներ

Երեք տարբերակ
10.11.2024
1953 0

Միլիտաոյի վնասվածքի հետևանքով «Ռեալը» կենտրոնական պաշտպանի կարիք ունի։ «Սերուցքայինները» չեն պատրաստվում պայմանագիր առաջարկել ազատ գործակալներին, այդ իսկ պատճառով էլ պետք է սպասել մինչև հունվար։

«Արքայական ակումբում» չեն դիտարկում Ռամոսին վերադարձնելու տարբերակը և կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացնելու երեք հնարավորություն են դիտարկում՝ Լյուկեբա, Խատո և Լյապորտ։ Ֆրանսիացու տրանսֆերը առավել հավանական է, քանի որ «Ալ Նասրը» իսպանացու դիմաց պահանջում է 30 միլիոն եվրո։

Ինչ վերաբերվում է աջ պաշտպանի դիրքին, ապա «Արքայական ակումբը» շարունակում է աշխատել Ալեքսանդր–Առնոլդին թիմ հրավիրելու շուրջ։ Վերջին օրերին այդ գործընթացն արագացել է, իսկ բրիտանացին չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։