• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Ես ու Մբապեն լավ հարաբերություններ ունենք խաղադաշտում և դրանից դուրս»

Հոդվածներ

Վինիսիուս. «Ես ու Մբապեն լավ հարաբերություններ ունենք խաղադաշտում և դրանից դուրս»
06.04.2026
264 0

«Բավարիայի» դեմ կայանալիք խաղից առաջ «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը խոսել է թիմակից Կիլիան Մբապեի հետ ունեցած հարաբերությունների մասին։ 

– Ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ասում են, թե Մբապե-Վինիսիուս կապը չի աշխատում կարևոր խաղերին։ 

– Մարդիկ շատ բաների մասին են խոսում։ Կիլիանն այստեղ է, որպեսզի օգնի մեզ։ Նա իր գոլերով մեզ վստահություն է տալիս։ 

«Բավարիայի» դեմ խաղում մեզ անհրաժեշտ է լինելու լավ համագործակցությունը։ Սա մեծագույն խաղ է, և նման խաղերում արդյուն ենք ստեղծում ուժեղագույն ֆուտբոլիստները, իսկ Մբապեն նրանցից մեկն է։

Ես ու Մբապեն լավ հարաբերություններ ունենք թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա սահմաններից դուրս։ Մենք միասին պայքարելու ենք այս ակումբի համար». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am