«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել «Ինտերում»:
Ինչպես հաղորդում է Նիկոլո Սկիրին, գործակալ Ֆալի Ռամադանին սերբ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է միլանյան թիմին:
Ավելի վաղ նշվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում»:
Նախորդ մրցաշրջանում Յովիչը 18 հանդիպում է անցկացրել «Այնտրախտի» կազմում՝ Բունդեսլիգայում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am