Հոդվածներ

Դանի Կարվախալի նոր մարտահրավերը
08.06.2024
2347 0

2016 թվականին Կարվախալը պատրաստ էր «Ֆուրիա Ռոխայի» կազմում նորամուտը նշել խոշոր մրցաշարում՝ Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, սակայն «Ատլետիկոյի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի 50–րդ րոպեին մկանային վնասվածք ստացավ։

Նույն պահին նա հասկացավ, որ ստիպված կլինի Եվրոն դիտել հեռուստացույցով և չկարողացավ զսպել հուզմունը։ Ունդեսիման հոգու մխիթարանք էր, սակայն նրա՝ հավաքականին օգնելու հաջորդ փորձերը նույնպես անհաջող էին։ 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակն էր, իսկ 2021 թվականին նա կրկին մկանային վնասվածք ստացավ և մրցաշարի մասին պետք էր մոռանալ։

Բայց Կարվան թևաթափ չեղավ, նա լուծում փնտրեց և արդյունքում փոխեց սննդակարգը։ Նոր դիետան աշխատում է, քանի որ այս մրցաշրջանում նա մի քանի խաղ է բաց թողել ընդամենը։ Դանին Գերմանիա է մեկնում որպես Չեմպիոնների լիգայի հերոսներից մեկը, նա պատրաստ է մարտահրավեր նետել մրցաշարին։

Դե Լա Ֆուենտեի համար Կարվախալն անփոխարինելի ֆուտբոլիստ է, Անչելոտիի համար՝ նույնպես։ «Ռեալում» նա 5–րդ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է, իսկ «Ուեմբլիում» գոլը նրա համար 6–րդն էր այս մրցաշրջանում։ Միայն Վինիսիուսը  (24), Բելինգեմը (23), Խոսելուն (18), Ռոդրիգոն  (17)  և Բրահիմ Դիասն (12)  են ավելի շատ աչքի ընկել։

Դանին մասնակցել է 12 գոլի՝ կատարելով ևս 6 գոլային փոխանցում։ Նրա կարիերայի լավագույն արդյունքը 13 միավորն է 2016/17 մրցաշրջանում, սակայն տորթի վրայի բալը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն ու մրցաշարի խորհրդանշական հավաքականում հայտնվելը։

Անչելոտին հասկանում էր, որ նոր «Ռեալի» հաջողությունները կախված են եզրային պաշտպանների արագությունից և ֆիզիկական պատրաստվածությունից։ Մինչմրցաշրջանի ընթացքում Դավիդե Անչելոին և Ֆրանչեսկո Մաուրին շատ մեծ ուշադրություն էին հատկացրել այդ գործոնին։

«Ուեմբլիում» 174 սմ հասակ ունեցող Կարվախալը կարողացավ օդում գերազանցել 191 սմ հասակ ունեցող Հյումելսին և Շլոտենբերին։ «Ռեալում» մեծ հաջողությունների հասնելուց հետո (25 տիտղոս) Դանին ցանկանում է աչքի ընկնել նաև Իսպանիայի հավաքականում։ Նա բաց է թողել թիմի «ոսկե դարը» 2008–ից 2021 թվականներին, նորամուտը 22 տարեկանում նշել 2014 թվականին, սակայն Ազգերի լիգայում հաղթանակը նրա առաջին տիտղոսն էր Իսպանիայի հավաքականի կազմում։

Հիմա Կարվախալը ուշադրությունը սևեռել է դեպի Եվրոպայի առաջնություն, իսկ առաջին հանդիպումը հունիսի 15–ին է՝ խորվաթների դեմ։ 32 տարեկանում Դանին պատրաստվում է իր վերջին նորամուտին։


Ամենակարդացված