«Ռեալը» ծրագրում է պայմանագիր ստորագրել անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ՝ մինչև ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
Ինչպես հաղորդում է Give Me Sport-ի լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում՝ իսպանական ակումբի ղեկավարությունը պահանջում է, որ ֆուտբոլիստը վաղաժամ խզի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, համաձայն որի Ալեքսանդր-Առնոլդը կմիանա «Ռեալին» որպես ազատ գործակալ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Լիվերպուլի» սանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալի» ռազմավարությունն այն է, որ անգլիացի պաշտպանն թիմին միանա մինչ աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Հաղորդվում է, որ «Ռեալն» արդեն փորձել է բանակցել «Լիվերպուլի» հետ այս տարվա հունվարին, սակայն դրանից հետո ակումբներն այլևս չեն կապնվել միմյանց հետ։