Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է թիմ հրավիրել «Բավարիայի» 23–ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին, հաղորդում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։
Մադրիդի «Ռեալն» արդեն մի քանի ամիս կապ է պահում մյունխենցիների պաշտպանի հետ և առաջատար է նրան թիմ հրավիրելու հարցում, սակայն կողմերի միջև ոչինչ համաձայնեցված չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձամբ ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել նոր պայմանագիր չկնքել գերմանական ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում կանադացին մասնակցել է 8 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt–ը 80 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։