Հոդվածներ

«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Վալվերդեի հետ
20.11.2026
14 0

«Ռեալի» ավագ Ֆեդերիկո Վալվերդեն կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:

The Athletic-ի տվյալներով՝ 28-ամյա խաղացողի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։ Ուրուգվայցու ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2029 թվականի ամառը։

Համաձայնագրում կներառվի 1 միլիարդ եվրո հրաժարագին, ինչը «Ռեալի» ստանդարտ պրակտիկան է աստղային խաղացողների նկատմամբ։

Ըստ որոշ աղբյուրների՝ նոր պայմանագիրը նախատեսում է նաև աշխատավարձի բարձրացում, ինչի շնորհիվ Վալվերդեն կմտնի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցանկ։

Ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2016 թվականին և «Սերուցքայինների» հիմնական թիմում հանդես է գալիս 2018 թվականից՝ անցկացնելով 388 հանդիպում։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդեն մասնակցել է 15 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում՝ հանդես գալով ինչպես կիսապաշտպանի, այնպես էլ աջ պաշտպանի դիրքերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված