Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկ Էնդրիկի հասցեին ու խորհուրդ տվել նրան:
«Էնդրիկը բարձրահասակ չէ, սակայն շատ ամուր է կանգնում ոտքերի վրա՝ հիշեցնելով Էդեն Ազարին: Նա նաև շատ ուժեղ հարված ունի, որը բազմիցս ցուցադրել է մարզումների ժամանակ: Ինձ թվում է Էնդրիկը շատ է նյարդայնանում, կարծում եմ՝ պետք է հանգստություն պահպանի: Վստահ եմ՝ օրեցօր ավելի լավն է դառնալու»,- բելգիացու խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Էնդրիկի համար 2024/25 մրցաշրջանն առաջինն է լինելու «Արքայական ակումբի» խաղաշապիկով:
Fanat, Realmadrid.am