Մադրիդի «Ռեալի» նախկին ռմբարկու Ֆերնանդո Մորիենտեսն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Բարդ ընտրություն է, սակայն, ինչու՞ մրցանակը տալ աջ պաշտպանին... ֆուտբոլը դա կիրք ու գոլեր են: Կարծում եմ՝ մրցանակը կստանա Վինիսիուս. նա արժանի է: Եթե հաղթեր Կարվախալը, Բելինգեմը կամ Ռոդրին, նույնպես արժանի կլիներ»,- իսպանացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ բրազիլացին արդեն հաղթել է «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում:
Fanat, Realmadrid.am