Հոդվածներ

«Ռեալը» հաստատել է Կամավինգայի վնասվածքը
28.11.2024
184 0

«Ռեալը» հաստատել է թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի վնասվածքը 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը երեկ մկանային վնասվածք է ստացել ՉԼ-ի շրջանակում կայացած «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ «Սերուցքայինները» զիջեցին մրցակցին 0։2 հաշվով։ Նա չկարողացավ շարունակել հանդիպումը Ալեքսիս Մաք-Ալիստերի հետ բախումից հետո։

«Արքայական» ակումբի մամլո ծառայությունը հայտարարել է, որ Կամավինգայի մոտ ազդրի մկանի վնասվածք է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա բաց կթողնի մոտ 2-3 շաբաթ։

Los Merengues, Realmadrid.am