«Լիվերպուլի» փոխավագ և աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ անգլիացին համաձայնվել է հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդ։ Չի բացառվում, որ անգլիացին ձմռանը համալրի «Արքայական ակումբի» շարքերը։
Տրենտի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ 25–ամյա անգլիացին մերսիսայդցիների սան է և առաջին թիմում հանդես է գալիս 2016 թվականից։