Հոդվածներ

Սեպտեմբերի 14-ը՝ «Ռեալի» պատմության մեջ
14.09.2022
3252 0

 Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 14-ին։

• 1944

78 տարի առաջ այս օրը ծնվել է Գյունտեր Հետցերը։ Նա Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» ու «սերուցքայինների» գույները պաշտպաները 1973-ից 1976 թվականներին։ «Ռեալի» հետ նա երկուական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի գավաթը։ Նա համարվում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։

• 1944

78 տարի առաջ ծնվել է Ռաֆայել Անտոնիո Պալմերոն, Մադրիդի «Ռեալի» բասկետբոլիստը, որը ակումբում խաղացել է 1961-ից 1964 թվականներին։ Նա հաղթել է Եվրոպայի գավաթը, երեք Իսպանիայի առաջնություն ու Իսպանիայի գավաթը։ 

• 1958

64 տարի առաջ Ֆերենց Պուշկաշը նորամուտն է նշել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Առաջնության առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթել է 2-1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Էկտոր Ռիալը։

• 2008

14 տարի առաջ «Ռեալը» տանը 4-3 հաշվով հաղթել է «Նումանսիային»։ «Արքայական» ակումբից աչքի են ընկել Գուտին, Հիգուայինը, Վան դեր Վարտն ու գրանցվել է ևս մեկ ինքնագոլ։ Վան դեր Վարտը նորամուտն էր նշում Լա լիգայում։

• 2013

9 տարի առաջ Գարեթ Բեյլը նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղում ուելսցին գոլ խփեց, բայց դա բավարար չէր հաղթանակի համար։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով. «Ռեալի» վերջին գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Ասյեր Իլյարամենդին նույնպես նորամուտը նշեց խաղում։

«Ռեալի» կազմը. Դիեգո Լոպես, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Նաչո, Մոդրիչ, Իլյարամենդի (62' Խեդիրա), Իսկո, Բեյլ (62' Դի Մարիա), Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեմա (73' Մորատա): Գլխավոր մարզիչ՝ Կառլո Անչելոտի։