Հոդվածներ

«Ռեալը» կարող է ձեռք բերել «Չելսիի» 18-ամյա պաշտպանին
16.10.2024
745 0

«Ռեալը» ձմռանը կարող է նոր համալրում ունենալ։

Մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Չելսիի» 18-ամյա պաշտպան Ջոշ Աչիմպոնգի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ 

Դանի Կարվախալի ծանր վնասվածքից հետո «Ռեալը» մտադիր է ուժեղացնել պաշտպանության աջ թևը, ու Աչիմպոնգին դիտարկում ոչ միայն իսպանացուն կարճաժամկետ փոխարինող, այլ նաև հետագայում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 

Չնայած այն ամենին, որ ակումբը հետաքրքրված է նաև Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի ծառայություններով, այնուամենայնիվ, դեռ որևէ հստակ որոշում չկա այդ տեղափոխությունը իրականացնելու համար։ «Սերուցքայինների» համար մտածելու առիթ է տալիս ֆինանսական կողմը, և բացի այդ նրանք ցանկանում են այդ դիրքում տեսնել ավելի պաշտպանողական ֆուտբոլիստի։

Նշվում է, որ Աչիմպոնգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Նյուքասլը», «Բորուսիա Դորտմունդը» և «ՊՍԺ»-ն։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչ 2026 թվականը։ 

Լոնդոնյան ակումբում նրան համարում են անձեռնմխելի և մտադիր չեն վաճառել նրա տրանսֆերային իրավունքները։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված