Մարկո Ասենսիոն կարող է դառնալ ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր աստղերից մեկը։ Անչելոտիի օրոք իսպանացին բավական քիչ է խաղաժամանակ ստանում, և այդ ամենը արդեն նրա ապագայի վերաբերյալ բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել։
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ The Sun-ի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը արդեն հունվարին պատրաստ է առաջարկ կատարել նրա տրանսֆերի համաչ։
Իսպանացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Միլանը» և «Յուվենթուսը»։ Իատալական այս ակումբները հետևում են ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրավիճակին և ուրախ կլինեն նրան իրենց կազմում տեսնել։
Ամռանը Կարլո Անչելոտին և «Ռեալի» ղեկավարությունը դեմ էին Ասենսիոյի տեղափոխությանը։ Սպասենք և տեսնենք, թե ինչ դիրքորոշում կունենան նրանք հունվարին։
Los Merengues, Realmadrid.am