«Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
«Հիմա ֆուտբոլում շատ ավելի քիչ է կրեատիվությունը, քիչ են հանճարները խաղադաշտում։ Ամեն բան ռոբոտիզացված է։ Կան խաղային օրինակներ, որոնց արդյունքում բարդ է ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Ազատ տարածությունը շատ ավելի քիչ է։
Անչելոտին իր խաղացողներին շատ է ազատություն տալիս, բայց մարզիչների նոր սերունդը այլ կերպ են մտածում։ Ֆուտբոլը պետք է մնա բազում վրիպումներով խաղ, բայց հիմա դա այդպես չէ». L’Equipe-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ֆրանսիացին։
Los Merengues, Realmadrid.am