ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեկսանդր Չեֆերինը խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալու մասին։
Մադրիդյան ակումբը «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» հետ միասին շարունակում է մնալ Սուպերլիգայի կազմում։
«Իհարկե, ես որևէ խնդիր չունեմ «Ռեալի» հետ։ Ներկա պահին ես կապ չեմ հաստատում ակումբի ղեկավարության հետ։ Բայց պետք է նշեմ այն, որ «Ռեալի» տեղը ՉԼ-ի եզրափակչում ապացուցում է, որ ՈւԵՖԱ-ն արդար է գործում։ Եթե հակառակը լիներ, ապա «Ռեալը» դուրս չէր գա ՉԼ-ի եզրափակիչ, իսկ «Բարսելոնայի» կանանց թիմը՝ կանանց ՉԼ-ի եզրափակիչ։
Ես այս ամենին պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցույց տալիս։ Իմ նյարդերը բավական կայուն են։ Կգա ժամանակ, երբ ամեն բան իր լուծումը կստանա, բայց այդ ամենը տեղի չի ունենա խաղադաշտում». նշել է Չեֆերինը։
Los Merengues, Realmadrid.am