• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ոստիկանությունը հետաքննում է ենթադրյալ բռնաբարություն հյուրանոցում, որտեղ գիշերել է Մբապեն

Հոդվածներ

Ոստիկանությունը հետաքննում է ենթադրյալ բռնաբարություն հյուրանոցում, որտեղ գիշերել է Մբապեն
14.10.2024
1017 0

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է ենթադրյալ բռնաբարության դեպք, որը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գիշերել է Կիլիան Մբապեն։ 

Հիշեցնենք, որ «Ռեալի»  հարձակվողին մի քանի օր առաջ նկատել էին նաև Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում այն ժամանակ, երբ Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում խաղում էր Իսրաելի ընտրանու դեմ։ Մբապեն չէր մեկնել ազգային հավաքական ակումբի հետ ձեռք բերված համաձայնությամբ, որպեսզի կենտրոնանա իր ֆիզիկական վիճակի բարելավման վրա։ 

Aftonbladet-ի տեղեկություններով, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդում է ստացել բռնաբարության դեպքի այն բանից հետո, երբ ենթադրյալ զոհը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել էր հիվանդանոց։

Արդեն այսօր Ստոկհոլմի այն հյուրանոցում, որտեղ գիշերել է Մբապեն, ժամանել են իրավապահ մարմինները։ Կասկածյալների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա։ 

Անձամբ ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում մեկնաբանել է RMC Sport-ի հետաքննությունը։ 

«Ստահոտ լուրեր են։ Դա այնքան կանխատեսված է։ Այդ մասին գրեցին լսումներից մեկ օր առաջ։ Կարծես պատահաբար է, այդպես չէ՞». գրել է Մբապեն։ 

Los Merengues, Realmadrid.am