Հոդվածներ

Վալվերդեն ասել է՝ ում կտար «Ոսկե գնդակը»
13.10.2024
2516 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարծում է, որ «Ոսկե գնդակին» արժանի է «Արքայական ակումբի» ու Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը:

«Մրցանակը կտայի Կրոսին, իսկ ինքս երջանիկ կլինեի լավագույն 15-յակում հայտնվելու համար»,- ուրուգվայցու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մրցանակի գլխավոր հավակնորդը մադրիդյան գրանդի առաջատար Վինիսիուս Ժունիորն է:

Fanat, Realmadrid.am