Արդա Գյուլերն արդեն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում։ Ֆուտբոլիստի ադապտացիան հարթ չէր, մանավանդ, երբ թիմում բավական մեծ է մրցակցությունը։ Նախորդ տարի Գյուլերը «Սերուցքայինների» կազմում մասնակցել է մոտ 10 խաղի, իսկ այս մրցաշրջանում նա Լա Լիգայում 14 հանդիպման է մասնակցել։
Կարլո Անչելոտին առայժմ նրան չի համարում հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ երիտասարդ տաղանդը ավելին է ցանկանում։
Թուրք ֆուտբոլիստի պապը հարցազրույց է ունեցել իսպանական լրատվամիջոցների մեկի հետ ու նշել, որ իր թոռը ցանկանում է լինել առաջինը։
«Արդան ինձ ասում է, որ դառնալու է համար մեկը։ Նա, երևի, ցանկանում է գերազանցել Ռոնալդուին, Մեսիին և բոլորին, ու կարծում եմ, որ նա դա կանի։ «Ռեալը» թույլ չի տա Գյուլերին հեռանալ։ Նա կմնա մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, իսկ թե հետո ինչ կլինի, հայտնի չէ». նշել է Գյուլերի պապը։
Los Merengues, Realmadrid.am