«Բարսելոնայի» դեմ կայացած խաղից առաջ Անտոնիո Ռյուդիգերը փորձել է վախեցնել ոստիկանին։
31-ամյա ֆուտբոլիստն այդ ամենն արել է նախախաղային մարզումից առաջ։
Ռյուդիգերը կտրուկ շարժումով փորձել է վախեցնել «Ռեալի» հանդերձարանը հսկող ոստիկանին, իսկ վերջինս այդ ամենին արձագանքել է ժպիտով։
Խաղից հետո գերմանացի պաշտպանը այդ ոստիկանին մարզաշապիկ է նվիրել։ Այնուհետև ոստիկանության աշխատակիցները լուսանկար են հրապարակել այդ մարզաշապիկով և գրել. «Ամեն մեկին չէ, որ կարելի է վախեցնել»։
«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 3։2 հաշվով և 11 միավորի առավելություն ստացավ կատալոնացիների նկատմամբ։
Los Merengues, Realmadrid.am