Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի շրջապատը վստահ է, որ ֆուտբոլիստին զրկել են «Ոսկե գնդակից», հաղորդում է RMC Sport–ը։
Չնայած նախնական տեղեկություններին, ըստ որի Վինիսիուս Ժունիորն է հաղթել «Ոսկե գնդակը», արդյունքում հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 28–ին, Երևանի ժամանակով 21։30–ին։