«Ռեալում» եկել է նոր սերնդի հերթը։ Իկեր Կասիլյասի և Սարա Կարբոներոյի որդին գնում է հոր հետքերով և այժմ հանդիսանում է «Սերուցքայինների» փոքր տարիքային թիմերից մեկի դարպասապահը։
Մարտին Կասիլյասը ծնվել է 2014 թվականի հունվարի 3-ին և այժմ հանդես է գալիս «Բենհամին Բ»-ում։ Դա «Ռեալի» Մ 13 տարեկանների թիմն է։ Հոկտեմբեր ամսից ի վեր նա իր թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ որոնցից 8-ում նրանք հաղթել են՝ խփելով 86 և բաց թողնելով 17 գնդակ։
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը «Ռեալի» դարպասը պաշտպանել է 1999-2015 թվականների ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am