Հոդվածներ

Դավիդ Ալաբան վերսկսել է գնդակով մարզումները
07.11.2024
1216 0

Խաչաձև կապանների վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ Դավիդ Ալաբան մարզվել է գնդակով։ 

Վնասվածք ստանալուց մոտ 11 ամիս անց պաշտպանը վերկանգման նոր փուլ է անցել։  Սպասվում է, որ լիակատար վերականգման համար դեռ մի քանի շաբաթ անհրաժեշտ է լինելու։ Հնարավոր է դա տեղի ունենա 2025 թվականին։ 

Նրա՝ խաղադաշտ վերադառնալը պետք է իրականացվի աստիճանաբար, քանի որ սովորաբար նման վնասվածքներից հետո մարզավիճակ հավաքելը հեշտ չի լինում, հատկապես այն պարագայում, երբ Ալաբայի մոտ այն ընթացել է որոշակի բարդույթներով։ 

32-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ ծնկի վիրահատության է ենթարկվել։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված