Հոդվածներ

«Ռեալը» բոյկոտել է «Ոսկե գնդակի» արարողությունը
28.10.2024
3538 0

Մադրիդի «Ռեալի» ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվի «Ոսկե գնդակի» արարողությանը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ո՛չ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ո՛չ թիմի գլխավոր Կառլո Անչելոտին և հարձակվող Վինիսիուս Ժունիորը չեն մեկնի Փարիզ։ Բոյկոտելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ բրազիլացին չի ստանա «Ոսկե գնդակը»։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր ստացվել, որ պատվավոր մրցանակը բաժին կյասնի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռոդրիին։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» արարողությունը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 28–ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30–ին։