Հոդվածներ

Էսպի. «Առավելագույնս կօգտագործեմ իմ ստացած ամեն րոպեն»
22.11.2026
17 0

Կարլոս Էսպին, ով «Սելտայի» դեմ խաղում խփեց հանդիպման հաղթական գոլը, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Մարմնովս սարսուռ է անցնում։ Անբացատրելի է, թե որքան շատ են ինձ բոլորը սիրում։ Ես ամեն ինչ կտամ «Մադրիդի» երկրպագուների և այս ակումբի համար։ Փորձում եմ անել այն, ինչ ինձնից պահանջում է մարզիչը։ Առավելագույնս կօգտագործեմ իմ ստացած ամեն րոպեն, իսկ եթե կարողանամ օգնել թիմին, էլ ավելի լավ։

Ես նախկինում արդեն ասել եմ, որ մեր նպատակն այն է, որ բոլորս միասին լինենք։ Մենք 23-24 հոգի ենք, և բոլորս պետք է նույն ալիքի վրա լինենք։ Մեզանից նրանք, ովքեր խաղացին, լիովին կենտրոնացած էին հաղթանակի հասնելու վրա, և հենց այդպես էլ եղավ»։

Իններորդ անընդմեջ հաղթանակը

«Ճիշտն ասած՝ սա էներգիայի իսկական լիցք է։ Դժվար խաղ էր, որը մեզ հաջողվեց հաղթական ավարտին հասցնել, և մենք պետք է շարունակենք առաջ շարժվել, քանի որ սա դեռ ավարտը չէ, և առջևում ևս մեկ պայքար է սպասվում Չեմպիոնների լիգայում»։

«Բերնաբեուն»

«Անկեղծ ասած՝ երկրպագուներն անհավանական են, նրանք աջակցում են մեզ առաջին իսկ րոպեից։ Այսօր նրանք մեզ իրենց ուսերի վրա տարան։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ որևէ միավոր կորցնել այստեղ»։

Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը

«Հիմա ամենակարևորը երեքշաբթին է։ Մենք երկու օր ունենք խաղին նախապատրաստվելու համար և դրան գնում ենք մեծ ոգևորությամբ». նշել է Էսպին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված