Հոդվածներ

Բելինգեմն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Լա լիգայում
22.11.2026
24 0

Ջուդ Բելինգեմը գոլի հեղինակ դարձավ «Ռեալի» կազմում Լա Լիգայում անցկացրած իր 100-րդ հանդիպմանը: Կիսապաշտպանը, ով «Սելտա Վիգոյի» դեմ խաղում խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները, այս նշանակալի ցուցանիշին հասել է ակումբում իր չորրորդ մրցաշրջանում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 157 հանդիպման և նվաճելով հինգ տիտղոս՝ 1 Չեմպիոնների լիգա, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 1 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 1 Լա Լիգայի չեմպիոնական տիտղոս և 1 Իսպանիայի Սուպերգավաթ:

Իսպանիայի առաջնությունում անցկացրած այս 100 հանդիպումներից 72-ն ավարտվել են հաղթանակով: Բացի այդ, անգլիացին դարձել է 38 գոլի հեղինակ: Ամենաշատ հանդիպումները նա անցկացրել է 2024/25 մրցաշրջանում (31 խաղ), իսկ այն մրցակիցները, որոնց դեմ նա ամենից հաճախ է խաղացել՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» են (յուրաքանչյուրի դեմ՝ 7 անգամ):


Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված