«Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը իր կարծիքն է հայտնել Ջուդ Բելինգեմի ելույթների մասին։
«Բելինգեմը «Ռեալի» այն ֆուտբոլիստն է, որն ինձ ամենից շատն է զարմացրել։ Նա շատ հասուն է, կարծես, այստեղ է անցկացրել իր ողջ կյանքը։ Այս ամենը միանգամից նկատել են ակումբի բոլոր աշխատակիցները։ Նա ֆուտբոլիստ է, ով զրուցում և ընդհանուր լեզու է գտնում մարդկանց հետ։ Նա կդառնա ակումբի լեգենդներից մեկը։
Կարծում եմ, որ սխալ է նրան ու Զիդանին միմյանց հետ համեմատելը։ Զիդանը լեգենդ է, իսկ Ջուդն ունակ է պատմություն կերտել։ Իմ կարծիքով նրանք տարբեր են». նշել է Ռաուլը։
Los Merengues, Realmadrid.am