Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» կընդունի «Լայպցիգին»: Առաջին դիմակայությունում «Արքայական ակումբը» նվազագույն հաշվով հաղթել է։
1․ «Ռեալ Մադրիդը» միայն մեկ տնային հանդիպում է պարտվել գերմանացիներին՝ 2007 թվականից ի վեր, երբ 2015 թվականին 3–4 հաշվով զիջեց «Շալկեին»։ Մնացած 16 հանդիպումներում «Ռեալը» 13 հաղթանակ է տոնել և 3 անգամ ոչ–ոքի խաղացել։
2․ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆ փուլի տնային խաղերում արդեն 32 խաղ անընդմեջ գոլ է խփում։ Շարքը սկսվել է 2012 թվականից։
3․ «Ռեալ Մադրիդը» հաղթել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի բոլոր 7 խաղերը և 12 հաղթանակ տոնել վերջին 14 խաղերում։
4․ «Լայպցիգը» ընդամենը 2 արտագնա հանդիպում է անցկացրել իսպանական թիմերի հետ՝ հաղթել «Սոսիեդադին» և պարտվել «Ռեալին»։
5․ ՉԼ–ի փլեյ–օֆֆում դիմակայության առաջին խաղում հաղթելուց հետո «Ռեալը» 20–ից 19 դեպքերում հաջորդ փուլ է անցել։ Միայն «Այաքսն» է 2019 թվականին կարողացել քամբեք կատարել։
6․ «Լայպցիգը» ՉԼ–ի փլեյ–օֆֆ փուլում արդեն 6 խաղ անընդմեջ չի հաղթում։ Թիմը վերջին 5 խաղերում ոչ մի գոլ չի խփել։
ԱՅՍՕՐ հատուկ մեր կայքի այցելուների համար Realmadrid.am-ի տելեգրամ ալիքում կլինի խաղարկություն` ակումբի 122ամյակին նվիրված: Միացեք և մասնակցեք խաղարկությանը:
Կարող եք միանալ` այս հղումով: