Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը բարձր է գնահատել Ջուդ Բելինգեմի խաղը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի՝ «ՊՍՎ»-ի դեմ տնային հանդիպմանը (5:1): Այդ խաղում անգլիացին աչքի էր ընկել խփած գոլով և արդյունավետ փոխանցմամբ:
«Անկասկած, նա ավելին է, քան պարզապես խաղացող, Աստված իմ: Այն, թե ինչպես է նա փոխում խաղի ընթացքը, ինչպես է իր հետևից տանում թիմակիցներին, նա ազդում է ամեն ինչի վրա: Նա դառնում է իսկական առաջատար:
Սա հենց այն Բելինգեմն է, ում մենք ցանկանում ենք տեսնել. նա գոլ է խփում, վազում է, առաջ է գնում, գոլային փոխանցումներ է կատարում, առաջնորդում է թիմին: Նրան հետևելը հաճույք է: Անկասկած, Բելինգեմն այժմ աշխարհի լավագույն կիսապաշտպանն է». Միյատովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն