«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը դեռևս չի պլանավորում վերադառնալ «Ռեալ», հայտնում է The Athletic-ը։
Իտալական ակումբը արգենտինացուն «Մադրիդից» ձեռք էր բերել 2024 թվականին՝ 6 միլիոն եվրոյով։ Համաձայնագրում ներառվել էին հետգնման կետեր, որոնք գործում էին հաջորդ երեք ամառային տրանսֆերային պատուհանների ընթացքում՝ համապատասխանաբար 8, 9 և 10 միլիոն եվրոյի դիմաց։ Հունիսին պայմանները վերանայվեցին. «Կոմոն» պարտավորվեց «Ռեալին» վճարել 60 միլիոն եվրո, իսկ հետգնման գումարը բարձրացավ մինչև 80 միլիոն եվրո, ընդ որում՝ այդ տարբերակը հասանելի դարձավ միայն 2027 թվականին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրները, որոնք ցանկացել են անանուն մնալ, հայտնում են, որ այս պահին ինքը՝ Պասը, մեծ ցանկություն չունի «Ռեալ» վերադառնալու հարցում։ Նրա դիրքորոշումը կարող էր փոխվել, եթե նրան երաշխավորեին առանցքային դեր թիմում, սակայն առայժմ նա նման երաշխիքներ չի ստացել։
Աղբյուրների խոսքով՝ եթե «Ռեալը» որոշի չակտիվացնել հետգնման տարբերակը, «Կոմոն» կկարողանա վաճառել Պասին ընդհանուր հիմունքներով։
Ընթացիկ մրցաշրջանում Նիկոյի հաշվին բոլոր մրցաշարերում գրանցված է 11 գոլ՝ «Կոմոյի» և Արգենտինայի հավաքականի կազմում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն