Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է այն լուրերը, թե բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «ՊՍԺ»՝ փարիզցիների վինգերներ Խվիչա Կվարացխելիայի և Դեզիրե Դուեի վնասվածքների պատճառով։
«Վերջին շաբաթներին Վինիի շուրջ շատ խոսակցություններ են պտտվում, մասամբ այն պատճառով, որ «ՊՍԺ»-ն բախվել է երկու աստղային խաղացողների՝ Խվիչա Կվարացխելիայի և Դեզիրե Դուեի վնասվածքներին։ «ՊՍԺ»-ն ուսումնասիրում է տարբերակները տրանսֆերային շուկայում, բայց, դատելով այն ամենից, ինչ ինձ է հայտնի, Վինիսիուս Ժունիորի և «ՊՍԺ»-ի միջև որևէ շփում չկա։ Եվ դրա համար կա երկու պատճառ։
Առաջինը, ինքը՝ Վինիսիուսը, չի ցանկանում հեռանալ «Ռեալից»։ Երկրորդը՝ «ՊՍԺ»-ն փնտրում է այլ տիպի խաղացողի, ոչ թե Վինիսիուսի մակարդակի սուպերաստղի, այլ երիտասարդ տաղանդի, ով կդառնա ակումբի ապագայի մի մասը։ Բացի այդ, Փարիզում ցանկանում են խուսափել խնդիրներից, որոնք կարող են առաջանալ կազմում աստղերի գերհագեցվածության պատճառով, երբ շարք վերադառնան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Դուեն և Կվարացխելիան։ Այսպիսով, «ՊՍԺ»-ն կողմնորոշվում է այլ պրոֆիլի ֆուտբոլիստի ուղղությամբ, իսկ «Ռեալում» վստահ են, որ Վինիսիուսը շուտով կվերադառնա իր լավագույն մարզավիճակին։ Իր վերջին խաղում նա գոլ է խփել, և Մադրիդում շատ գոհ են վերջին շաբաթներին աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքից։
Մադրիդում բոլորը համոզված են, որ Վինիսիուսը կրկին թափ կհավաքի, և, բնականաբար, նա ոչ մի տեղ չի հեռանա հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Առավել ևս, որ բոլորովին վերջերս՝ հուլիսին, նա երկարաձգել է իր պայմանագիրը։ Ժոզե Մոուրինյոն նույնպես իր աջակցությունն է հայտնել Վինիին։ Նա լիովին վստահում է Վինիսիուս Ժունիորին։ Այնպես որ, եթե խոսենք առավելագույնս հստակ՝ այս ձմեռ Վինիսիուսի ոչ մի տեղափոխություն «ՊՍԺ» չի լինի». ասել է Ռոմանոն X սոցիալական ցանցում DAZN Bet España-ի էջում հրապարակված տեսանյութում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն