• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» 1-2 «Ալավես». «Ռեալը» կարևոր միավորներ կորցրեց տնային խաղում

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 1-2 «Ալավես». «Ռեալը» կարևոր միավորներ կորցրեց տնային խաղում
29.11.2026
53 0

Լա լիգայի հերթական տուրի շրջանակում կայացավ «Ռեալ Մադրիդ» - «Ալավես» հանդիպումը։

Խաղը այնքան էլ լավ ընթացք չունեցավ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմի համար։ Արդեն 22-րդ րոպեին «Սերուցքայինները» հայտնվեցին պարտվողի դերում։ Գոլի հեղինակ դարձավ Տոնի Մարտինեսը։

Չնայած «Ռեալի» գործադրած ջանքերին, հյուրերին շատ երկար ժամանակ հաջողվում էր անառիկ պահել դարպասը։ Ավելին՝ երկրորդ կեսին միջնամասում էլ նրանց հաջողվեց կրկնապատկել առավելությունը։ 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պերես Իդալգոն։ 

Սակայն 8 րոպե անց «Արքայական» ակումբին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Անհատական որակներ դրսևորեց Կիլիան Մբապեն և ձախ ոտքի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

«Ռեալը» շարունակում էր ուղիներ փնտրել կորցրածը հետ բերելու համար, սական հյուրերը տևական ժամանակ կարողանում էին դժվարությամբ չեզոքացնել այդ գրոհները։  

Արդյունքում Ժոզե Մոուրինիոյի սաներին այդպես էլ չհաջողվեց խուսափել պարտությունից, և թիմը կարևոր 3 միավորներ կորցերց տնային խաղում։

«Ռեալ Մադրիդ» 1-2 «Ալավես»

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված