• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դիոմանդեն հավակնում է դառնալ 2026-ի Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Հոդվածներ

Դիոմանդեն հավակնում է դառնալ 2026-ի Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
28.11.2026
127 0

Յան Դիոմանդեն պայքարում է 2026 թվականի Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվելու համար։ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը հայտնվել է  Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) կողմից շնորհվող մրցանակի հավակնորդների եռյակում։ Անցած մրցաշրջանում Դիոմանդեն տպավորիչ խաղ էր ցուցադրել «ՌԲ Լայպցիգի» կազմում՝ նախքան «Ռեալ» տեղափոխվելը, իսկ մադրիդում արդեն դարձել է չորս գոլի հեղինակ։ Այս ամառ նա նաև ներկայացրել է Կոտ դ'Իվուարը Աշխարհի առաջնությունում։

Բուադին («Մանչեսթեր Սիթի») և Մբայեն («Աստոն Վիլա») մրցանակի մյուս երկու հավակնորդներն են։ Հաղթողի անունը կհայտարարվի CAF-ի գալա-երեկոյի ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Լագոսում (Նիգերիա)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված