«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հայտարարել է, որ թիմային նվաճումներն ավելի բարձր է դասում, քան «Ոսկե գնդակը»։
«Անկեղծ ասած՝ «Ոսկե գնդակն» ինձ չի հետաքրքրում։ Ես ցանկանում եմ հնարավորինս շատ թիմային տիտղոսներ նվաճել, ներառյալ Չեմպիոնների լիգան և Լա Լիգան։
«Ոսկե գնդակը» ձեզ՝ լրագրողներիդ համար է։ Դուք կարող եք քվեարկել և մի փոքր թեժացնել մթնոլորտը։ Բայց ինձ համար ավելի կարևոր է, որ թիմը հաղթի»,– ասել է Բելինգեմը։
Հիշեցնենք, որ 2026 թվականին անգլիացին ամփոփիչ քվեարկությունում զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։ France Football-ի վարկածով տարվա լավագույն խաղացող ճանաչվեց Հարի Քեյնը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն