Լա Լիգան հայտարարել է նոյեմբեր ամսին Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին: Մրցանակին առաջադրվել է հինգ ֆուտբոլիստ:
Ցուցակն ունի հետևյալ տեսքը.
1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ» Մադրիդ)
2. Լամին Յամալ («Բարսելոնա»)
3. Խուլիան Ալվարես («Ատլետիկո»)
4. Անխել Ֆորտունյո («Էսպանյոլ»)
5. Յասիր Զաբիրի («Ռասինգ»)
Հաղթողը կորոշվի Լա Լիգայի հարթակում երկրպագուների քվեարկության արդյունքում:
Նոյեմբերին 23-ամյա Բելինգեմը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է երեք հանդիպում և խփել երկու գոլ: Յամալի հաշվին երեք խաղում գրանցված է երկու խփած գնդակ և երեք արդյունավետ փոխանցում: Ալվարեսը մասնակցել է երկու հանդիպման, որտեղ աչքի է ընկել երեք ասիստով: Ֆորտունյոյի ակտիվում կա երկու հանդիպում, որոնցում նա դարպասը պահել է անառիկ: Զաբիրին անցկացրել է երեք խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ արդյունավետ փոխանցում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն