Մադրիդի «Ռեալը» մտնում է այն ակումբների թվի մեջ, որոնք ցանկանում են ձեռ Ալեքսիս Մաք Ալիսթերին, եթե վերջինս նոր պայմանագրի շուրջ համաձայնության չգա «Լիվերպուլի» հետ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատանքային համաձայնագիրը կախված է աշխատավարձի հարցում պայմանավորվածության ձեռքբերումից, ինչը գլխավոր խոչընդոտն էր դարձել «Լիվերպուլից» «Ռեալ» տեղափոխված Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի և Իբրահիմա Կոնատեի պայմանագրերի երկարաձգման ժամանակ։
Մաք Ալիսթերը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է բոլոր մրցաշարերի 18 հանդիպման, որոնցում աչքի է ընկել հինգ գոլով և մեկ արդյունավետ փոխանցմամբ։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն