«Ռեալի» ապագա հարձակվողի հարցազրույցը:
«Վինիսիուսն իմ ընկերն է: Ինձ հաջողվել է արձակուրդն անցկացնել նրա հետ: Նա ինձ շատ հետաքրքիր բաներ է պատմել «Ռեալից»: Վինին ինձ ասաց, որ ամեն բան կարգին կլինի»:
«Ինձ ցանկացել են անվանակոչել Դի Ստեֆանո: Իմանալով դա՝ գուգլեցի, պարզելու թե ով է և ուսումնասիրեցի նաև այն բրազիլացիներին, որոնք խաղացել են «Ռեալում»: Տեսնելով այդ ցանկում իմ կուռքերին և ուսումնասիրելով ակումբի պատմությունը, ավելի շատ սկսեցի հետաքրքրվել: Իսկ հետո ես նպատակադրվեցի խաղալ «Ռեալում»:
«Կարելի՞ է համեմատել «Պալմեյրասն» ու «Ռեալը»: Առաջինը Բրազիլիայի մեծագույն ակումբն է, իսկ երկրորդը՝ Եվրոպայի: Ես երջանիկ եմ, որ կարող եմ խաղալ երկու խոշորագույն ակումբում»:
«15 տարեկանում ես սկսեցի խաղալ 21 տարեկանների հետ և այդպես կարողացա աչքի ընկել: Իհարկե՝ թիմակիցներիս օգնությամբ: Միայնակ ոչինչ չէի կարող անել: Ես գոլեր, գոլային փոխանցումներ և խաղեր չեմ հաղթում միայնակ»:
«Երբեք չեմ վախեցել խաղադաշտ դուրս գալիս: Կարևոր չէ՝ մրցակիցս 40 տարեկան է, թե 31: Ես պարզապես 16 տարեկան տղա եմ, որը սիրում է զվարճանալ խաղադաշտում»: