Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Բրահիմ Դիաս
28.11.2026
209 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն ու Բրահիմ Դիասը համաձայնության են եկել երկարաձգել խաղացողի պայմանագիրը մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։

Բրահիմը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2019 թվականին՝ 19 տարեկան հասակում։ Մեր մարզաշապիկով անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 173 հանդիպման և նվաճել 7 տիտղոս՝ 1 Չեմպիոնների լիգա, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 1 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 2 Լա Լիգայի չեմպիոնական տիտղոս և 2 Իսպանիայի Սուպերգավաթ։

Նա Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 36 հանդիպում և խփել 15 գոլ։ Նա դարձել է 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի լավագույն ռմբարկու։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված