Marca-ի լրագրող Կառլոս Կարպիոյի կարծիքը
«Ապշեցուցիչ է, որ Լա լիգայում ամենաքիչ գոլեր բաց թողած թիմը (ընդամենը 11) այս պահին հիմնական դարպասապահ չունի:
Չնայած այն հանգամանքին, որ մադրիդյան դերբիում Արիսաբալագայի սխալից հետո շատերը նրան հաշվից դուրս են թողել, սակայն կա հավանականություն, որ նրա մասնակցությունն այդ խաղում արդեն լույս է սփռում ստեղծված իրավիճակի վրա. նախքան Սաուդյան Արաբիայի մեկնելը որոշում էր կայացվել, որ հիմնական մրցաշարերը (Լա լիգա և ՉԼ) սպասարկելու է Լունինը, իսկ գավաթայինները՝ Կեպան:
Ուկրաինացին տարիներով գտնվել է «դարպասապահական գործարանի» հսկա Կուրտուային: Երբ բելգիացին վնասվածք ստացավ, ակումբը նոր դարպասապահի հրավիրեց, ինչը բացահայտ խոսում էր այն մասին, որ պահեստային դարպասապահի հանդեպ անվստահություն կա:
Հետագայում Կեպան նույնպես վնասվածք ստացավ և Լունինն իր շանսն օգտագործեց: Վստահ խաղի շնորհիվ Անդրեյը համոզեց մարզչական շտաբին, որ հավատարիմ է:
Գլխավոր մարզիչը պետք է մտածի իր կոլեկտիվի շահի մասին՝ դուրս գալով անհատական շահի շրջանակներից: Այնուամենայնիվ, այս հարցը դեռ վերջնական որոշում չի ստացել»: