Հոդվածներ

«Բավարիան» մտադիր չէ բաց թողնել Օլիսեին 150 մլն եվրոյի դիմաց
06.06.2026
69 0

«Բավարիան» մտադիր չէ բաժանվել Մայքլ Օլիսեից։ 

Ավելի վաղ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում նախապատրաստում է 150 մլն եվրոյի առաջարկ կատարել թոփ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Նա հերքում էր, որ այդ ֆուտբոլիստը Օլիսեն է, սակայն մի շարք աղբյուրներ հայտնում են, որ խոսքը գնում էր հենց մյունխենյան ակումբի վինգերի մասին։

Ինչպես հայտնում է Մատեո Մորետոն, «Բավարիան» մտադիր չէ բաց թողնել ֆրանսիացուն ո՛չ 150, և ո՛չ 200 մլն եվրոյի դիմաց։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ է ցանկանում անձամբ ֆուտբոլիստը։

Նախորդ մրցաշրջանում Օլիսեն Բունդեսլիգայում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 15 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված