Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալը» սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց «Ժիրոնայի» դեմ խաղը:
«Արքայական ակումբի» դարպասին նշանակվեց վիճահարույց 11-մետրանոց, խաղադաշտից էլ հեռացվեց Տոնի Կրոսը:
Հանդիպման մրցավարի գործողությունների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Սովորաբար չեմ խոսում մրցավարի գործողությունների մասին, սակայն այսօր կասեմ. գնդակը չէր դիպել Ասենսիոյի ձեռքին, դիպել էր կրծքին: Մարկոն ձեռքը չէր օգտագործում, 11-մետրանոցը հորինված էր: Պետք է մոռանանք այս խաղն ու առաջ շարժվենք: Առջևում կարևոր հանդիպումներ կան»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am