Հոդվածներ

Marca. «Ռեալը» փակել է Մբապեի գործարքը դեռ նախորդ շաբաթ
16.05.2022
5041 0

Marca-ի փոխանցմամբ, նախորդ շաբաթ Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության է հասել Կիլիան Մբապեի հետ։ 

Չնայած այն ամենին, որ հունվարի 1-ից Մբապեն իրավունք ուներ ուղիղ կապ հաստատել ցանկացած ակումբի հետ, այունամենայնիվ նա խուսափում էր դրանից։ Այս ընթացքում «Սերուցքայինները» վստահելի մարդկանց միջոցով մշտապես կապ են պահպանել ֆրանսիացու հետ։ 

Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր տնօրենը նախորդ շաբաթ չեղարկել կամ հետաձգել է բոլոր հանդիպումները, որպեսզի Մբապեի՝ Մադրիդում գտնվելու ընթացքում, կարողանա վերջինիս հետ համաձայնության հասնել։ 

«Ռեալը» այս տրանսֆերի մասին չի հայտարարի այնքան ժամանակ, քանի դեռ ֆուտբոլիստը անձամբ չի ասի դրա մասին։ 

Մբապեն 5-ամյա պայմանագիր կկնքի «Արքայական» ակումբի հետ՝ տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով։ 

Հիշեցնենք, որ երեկ Կիլիան Մբապան հայտարարել է, որ արդեն կայացրել է իր որոշումը և դրա մասին շատ շուտով կհայտարարի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված